
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ԿԱՐԱՊԵՏ ՄԵԾԱՏՈՒՐՅԱՆ

9 դեկտեմբեր, 1909 - 31 օգոստոս, 1966
Ծնվել է Սուխումիում: Եղել է քանդակագործ Էդդա Աբրահամյանի ամուսինը: 1934թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը (այժմ՝ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1941թ.՝ Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիան։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ստեղծագործել է մոնումենտալ, դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։ Աշխատանքներից են՝ Ջերմուկի «Պարող աղջիկներ» շատրվանը (բրոնզ), Երևանի կենտրոնական շուկայի ճակատի զարդաքանդակները (բրոնզ, 1952թ.), Արա Բեքարյանի (Ֆելզիտ, 1952թ., ՀԱՊ), Էդդա Աբրահամյանի (քար, 1952թ., ՀԱՊ), Մարտիրոս Սարյանի (բրոնզ, 1952թ., ՀԱՊ), Սեդրակ Առաքելյանի (բրոնզ, 1954թ., ՀԱՊ), Մեդեա Աբրահամյանի (գիպս, 1960թ.), Խաչատուր Եսայանի(մարմար, 1963թ., ՀԱՊ) դիմաքանդակները։ 1930թ-ից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ 1947-66թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Եղել է Հայաստանի նկարիչների միության քանդակագործական բաժանմունքի նախագահը, գեղարվեստական ֆոնդի հայկական բաժանմունքի նախագահը և նկարիչների միության կուսկազմակերպության քարտուղարը: Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: