Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԶՎԱՐԹ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Գրականագետ, արձակագիր

15 հոկտեմբեր, 1911 - 6 դեկտեմբեր, 1980

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Բասեն գավառի Դալիբաբա գյուղում: 1951-55թթ եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղարը, 1956-58թթ՝ ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալը։ 1958-80թթ աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Հրատարակել է «Պատմվածքներ» (1958թ.), «Ոտնահետքերը ցանկապատի մոտ» (1974թ.) ժողովածուները, «Ռուս-հայ գրական կապերը նախառեվոլյուցիոն շրջանում» (1961թ.), «Ժամանակակից սովետահայ վեպը (1953-1963)» (1964թ.), «Գրականության կուսակցականության լենինյան ուսմունքը և հայ գրականագիտությունը» (1970թ.), «Հայ կին գրողներ» (1978թ.) աշխատությունները։ Եղել է Հայկական ԽՍՀ 3-4-րդ գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1971թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Մահացել է Երևանում: