Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ԱՐԱՄԱՅԻՍ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Պատմաբան

6 հուլիս, 1911 - 18 նոյեմբեր, 1984

Ծնվել է Հայաստանի Բյուրական գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում): Սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1940թ. ավարտել է Հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1942թ-ից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է ռազմաճակատային թերթերի խմբագիր։ 1948-50թթ եղել է ՀԿԿ Երևանի կազմակերպության Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղարը, 1950-51թթ՝ ՀԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչը, 1952-53թթ՝ ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեի առաջին քարտուղարը, 1954-58թթ՝ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենը, այնուհետև՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ։ Աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը («Ռևոլյուցիան Անդրկովկասում և Ռուսաստանի պատվիրակները», 1961թ., «Վ.Ի.Լենինը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը», 1963թ., «Հոկտեմբերի բարիկադների վրա», 1967թ.), հայ ժողովրդի մասնակցությանը 1939-45թթ Երկրորդ համաշխարհային պատերազմին («Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում (1941-1945)», 1954թ.), կուսակցական և ռազմական գործիչներին («Ալեքսանդր Մյասնիկյան», 1955թ., «Մարշալ Բաղրամյան», 1978թ.)։ «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս և համաշխարհային հասարակական մտքի գնահատմամբ» (1965թ.) աշխատության մեջ (հիմնականում հրապարակված նյութերի հիման վրա) ցույց է տվել ցարական ինքնակալության ու Ռուսաստանի դեմոկրատական շրջանների վերաբերմունքը հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը, համաշխարհային առաջավոր հասարակայնության արձագանքը 1890-ական թվականների և 1915-16թթ Թուրքիայում կատարված իրադարձություններին։ «Վ.Ի.Լենինը և ազգային հարցի լուծումը ԽՍՀՄ-ում» (1970թ., ռուսերեն) մենագրության մեջ այլ հարցերի հետ մեկտեղ լուսաբանել է Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախապատրաստման և ընդունման պատմությունը, դեկրետը համարել Հայաստանի ինքնորոշման հռչակման և հայկական ժողովրդական հանրապետության ստեղծման ակտ։ Եղել Հայկական ԽՍՀ 3-5-րդ գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1957թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1966թ-ից՝ պրոֆեսոր): Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար