Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ՀԱՅԿԱԶ ՄԵՍԻԱՅԱՆ

Շեփորահար, դիրիժոր

8 հունվար, 1917 - 1 հուլիս, 2004

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա (այժմ՝ Սիվաս) քաղաքում: Եղել է բալետի արտիստ Սիլվա Մինասյանի ամուսինը: 1947թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Տաբակովի դասարանը։ 1938-42թթ և 1945-47թթ եղել է ԽՍՀՄ Մեծ թատրոնի և Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ-ջազային, 1947-60թթ՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար, 1964թ-ից՝ «Երևան» փողային նվագախմբի (1970թ-ից՝ Հայաստանի պետական փողային նվագախումբ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ 1966թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի դասարանում (1983թ-ից՝ պրոֆեսոր)։ 1941թ. դարձել է Մոսկվայի համամիութենական երաժիշտ-կատարողների մրցույթի դիպլոմանտ։ 1962թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: