
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ԿԱՐԻՆԵ ԼԻՍԻՑՅԱՆ

Ծնվել է 1938թ. հոկտեմբերի 28-ին, Երևանում: Օպերային երգիչ Պավել Լիսիցյանի դուստրն է, երգչուհի Ռուզաննա Լիսիցյանի և դերասան Գերասիմ Լիսիցյանի քույրը: 1943թ-ից բնակվում է Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, ապա` Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի կամերային երգեցողության դասարանը: 1965թ-ից եղել է «Մադրիգալ» անսամբլի մեներգչուհի, ապա քրոջ հետ հանդես է եկել երաժշտական դուետով, որը մեծ ճանաչում է բերել ամբողջ Խորհրդային Միությունում: Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ բեմերում: 1990թ-ից դասավանդում է Մոսկվայի թատերական արվեստի ռուսական ակադեմիայում (2006թ-ից՝ պրոֆեսոր): Քրոջ և եղբոր հետ հիմնել է Պ.Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է բազմաթիվ համերգների, երեկոների կազմակերպմամբ: Եղել է մի շարք երաժշտական հեղինակավոր մրցույթների և փառատոների ժյուրիի անդամ: Պարգևատրվել է «Մոսկվայի 850-ամյակի» և «Մշակույթում ունեցած ավանդի համար» մեդալներով: 1979թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1987թ.՝ ժողովրդական, 1997թ.` Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: