Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՀԵՆՐԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Պատմաբան

5 հունվար, 1926 - 2 նոյեմբեր, 2004

Ծնվել է Հայաստանի Մարալիկ գյուղում (այժմ՝ քաղաք ՀՀ Շիրակի մարզում): 1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1948-49թթ աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմի համակարգում։ 1949-71թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1969-71թթ եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչը, 1971-80թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Զբաղվել է Հայաստանի և Անդրկովկասի բոլշևիկյան կազմակերպությունների ու հեղափոխական շարժումների պատմության հարցերով։ 1972թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1973թ-ից՝ պրոֆեսոր)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար