ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բանասեր, պատմաբան

9 հուլիս, 1930 - 28 դեկտեմբեր, 1998

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1952թ. ավարտել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959թ-ից աշխատել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, որտեղ 1984-98թթ եղել է հին բնագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչը։ Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի հին և միջնադարյան պատմության ու մատենագրության խնդիրներին։ Գրել է «Մարտիրոս Ղրիմեցի» (1958թ.) և «Պատմութիւն եւ խրատք Խիկարայ Իմաստնոյ» (գիրք 1-2, 1969-72թթ) մենագրությունները և մի շարք պատմագիտական հոդվածներ։ 1970թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար