Մանվել Ջախջախյան

Բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գևորգ Տիգրանով

Երաժշտագետ

Մարտին Քարամյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ադիբեկ Գրիգորյան

Քանդակագործ

Պարույր Մուրադյան

Հայագետ, աղբյուրագետ

Ֆրեդ Աֆրիկյան

Ճարտարապետ

Համլետ Խաչատրյան

Ճարտարապետ

Մանիկ Աճեմյան

Բանաստեղծ

Ռուզան Վիթ

Դերասանուհի

Ռոբերտ Մարտիրոսյան

Հաղորդավար, սցենարիստ

 

 

 

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻԼՏՈՆՅԱՆ

Տավղահար

Շուշանիկ Միլտոնյան

Ծնվել է 1940թ. հուլիսի 2-ին, Վենետիկում: 1959թ. ավարտել է Վենետիկի Բենեդիտո Մարչելլո կոնսերվատորիան՝ Մարգարիտ Չիկոնյարիի դասարանը, ապա սովորել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Պիեր Ժամեի դասարանում: 1959թ. դարձել է Թել Ավիվում կայացած տավղահարների առաջին միջազգային մրցույթի դափնեկիր: Համերգային ելույթները սկսվել են 13 տարեկան հասակից: Շրջագայել է աշխարհի շատ երկրներում, իսկ Հայաստանում առաջին անգամ հանդես է եկել 1968թ.։ 1962թ. դարձել է Փարիզի ազգային կոնսերվատորիայի, 1964թ.՝ Ժնևի (Շվեյցարիա), 1971թ.՝ Մարսել Տուրնիեի անվան և տասնյակ այլ միջազգային մրցույթների դափնեկիր։ 1960թ-ից բնակվել է Փարիզում, ապա տեղափոխվել Բելգիա, որտեղ դարձել է Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը։ Համերգային հայտագիրն ընդգրկել է հնագույն երաժշտությունից մինչև նորագույնը։ 1972թ. Նյու Յորքում մասնակ­ցել է հայ մշակույթի փա­ռատոնին: Աշխատել է բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտների և դիրիժորների հետ, ձայնագրվել մի շարք նվագախմբերի կազմում: Երկար տարիներ դասավանդել է Բրյուսելի կոնսերվատորիայում և «Կիժի» ակադեմիայում (պրոֆեսոր)։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար