Նունե Վրույր

Դերասանուհի

Օվի Սևումյան

Բեմադրիչ, դերասան

Ավետիս Սարաֆյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Արթուր Միտինյան

Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ

Արտյոմ Մարկոսյան

Հաղորդավար, դերասան

Արտյոմ Լևոնյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1990թ. մայիսի 21-ին, ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում: 9 տարեկան հասակից հաճախել է երգի դասերի՝ Աբովյան քաղաքի «Ակունք» երգարվեստի ստուդիա: 2007թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2007-10թթ սովորել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, այնուհետև ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժին: 2007թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծի երկրորդ եթերաշրջանին և ճանաչվել է հաղոթող: Նույն թվականին Ուկրաինայում «Ծովի երգ» միջազգային մրցույթում գրավել է երկրորդ տեղը: 2008թ. մասնակցել է Մոլդովայում կայացած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը: Նույն թվականին Հայաստանում դարձել է «Տարվա հայտնություն» Ռաղիո Վանի «Ոսկե քնար» մրցանակաբաշխության ժամանակ: 2009թ. թողարկել է «Աչքերիս խորքում» ձայնասկավառակը: Նկարահանել է 3 տեսահոլովակ: Ելույթ է ունեցել բազմաթիվ համերգային ծրագրերի շրջանակներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար