Հովհաննես Հոլով

Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ

Գեղանկարիչ

Հմայակ Հակոբյան

Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով

Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Էլիզա Օլջույան

Երգչուհի, պարուհի

Ռոմանոս Սարգսյան

Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան

Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան

Բեմադրիչ, ռեժիսոր

Տիգրան Պետրոսյանց

Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար

Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԼՈՒՍԻՆ ԱՄԱՐԱ

Օպերային երգչուհի

Թագուհի Արմաղանյան

Ծնվել է 1925թ. մարտի 1-ին, ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքում: Վաղ հասակից տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ սովորել է երաժշտական դպրոցում և 1945-46թթ երգել Սան Ֆրանցիսկոյի օպերային երգչախմբում: 1946թ. դեբյուտային համերգով հանդես է եկել Պատերազմի հիշատակի օպերային տանը: 1947թ. շարունակել է ուսումը Արևմուտքի երաժշտական ակադեմիայում, ապա` Հարավային Քալիֆորնիայի համալսարանում: 1948թ. Լոս Անջելեսի երաժշտական մրցույթում շահել է առաջին մրցանակ: 1940-49թթ երգել է նաև Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում: 1950թ. ընդունվել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոն` որպես մեներգչուհի, հետագայում դարձել նրա «աստղերից»: Կատարել է շուրջ 60 դերերգ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Մոցարտի «Դոն Ժուան» (Դոննա Էլվիրա), Վերդիի «Աիդա» (Աիդա), «Օթելլո» (Դեզդեմոնա), Պուչչինիի «Բոհեմ» (Միմի), «Տոսկա» (Տոսկա), «Չիո-Չիո-Սան» (Չիո-Չիո-Սան), Ռ.Շտարուսի «Արիադնան Նաքսոսից» (Արիադնա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա) և այլն: Հանդես է եկել նաև համերգներով, կատարել սոպրանոյի երգամասերը Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» և Վերդիի «Ռեքվիեմում»: 1950-91թթ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում 882 անգամ բեմել է, որոնցից 60-ը հեռարձակվել է հեռուստատեսությամբ և ռադիոյով: 1970-ականներին խնդիրներ է ունեցել պրոդյուսերների հետ, որն էլ վկայում է նրա սակավ բեմելու փաստը: Համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական երգեր՝ Կոմիտասի «Կռունկ», «Դլե յաման», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և այլն: Հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում` Էդինբուրգի փառատոն (1954թ.), Վիեննայի պետական օպերա (1961թ.), Մոսկվայի Մեծ թատրոն (1965թ.), Չինաստան (1983թ.) և այլն: Ձայնագրվել է մի քանի կինոֆիլներում՝ «Մեծ Կարուզո» (1951թ.), «Կարմեն» (1952թ., հեռուստատեսային), 19-րդ ամենամյա «Տոնի» մրցանակաբաշխություն (1965թ.): Նրա երգարվեստը բարձր է գնահատվել միջազգային մամուլում: 1989թ. արժանացել է Վոկալային արվեստի միջազգային ակադեմիայի «Բեմական Փառք» տիտղոսին: 1965թ. և 1991թ. Աիդայի (Ջ.Վերդիի «Աիդա») դերերգով և մենահամերգներով ելույթներ է ունեցել Երևանում: Թոշակի անցնելուց հետո, դարձել է Նյու Ջերսիի օպերային թատրոնի խորհրդական և վարպետության դասեր է տվել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: 2005թ. եղել է «Մուզիկա Բելլա» նվագախմբի համերգային ծրագրի հատուկ հյուրը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար