Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՆԱԼՅԱՆ

Մատենագիր, եկեղեցական գործիչ

26 նոյեմբեր, 1706 - 19 հուլիս, 1764

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Զիմարրա գյուղաքաղաքում, որը գտնվում է Տիվրիկից դեպի հյուսիս արևելք ընկած Եփրատ գետի աջ ափին: Հայտնի է եղել նաև «Զիմարացի», «Ակնեցի» անուններով: Հայրը եղել է Պողոս Նալօղլին, իսկ մայրը՝ Թամամը։ Մինչև 14 տարեկանը մնացել է իր ծննդյավայրում, այնուհետև եկել Կ.Պոլիս և իր ուշիմության պատճառով ընդունվել Հովհաննես Կոլոտ պատրիարքի կողմից հիմնած Սկյուտարի դպրատուն։ 1728թ. ձեռնադրվել է աբեղա: Իբրև եպիսկոպոս առաջին անգամ հիշատակվել է 1730թ.։ Չորս տարի անց, Կոլոտ պատրիարքի կողմից ուղևորվել է Երուսաղեմ, որպեսզի օգնի Շղթայակակիր պատրիարքին, ով դժվարությամբ էր կարողանում հաղթահարել Երուսաղեմի Հաննա արքեպիսկոպոսի մահվան վիշտը։ Այս կապակցությամբ նրան շնորհվել է վարդապետության ծայրագույն աստիճանը՝ «Աստվածաբան» կոչումը։ 1741թ., երբ մահացել է Հովհաննես Կոլոտ պատրիարքը, համաձայն վերջինիս կտակի, Նալյանը գլխավորել է Պոլսո հայոց պատրիարքությունը։ Դառնալով պատրիարք՝ գահակալում է մինչև 1749թ. մարտի 26-ի տեղի ունեցած իրադարձությունները, երբ Երուսաղեմի միաբան Պրոխորոն վարդապետ Սիլիստրեցին կամ Ռուսճուքցին մի քանի հայ իշխանների համաձայնությամբ, ինչպես նաև արքունի սպասավորների հովանավորությամբ մայր եկեղեցի է գալիս, որպես պատրիարք և բռնությամբ պարտադրում հեռանալ Նալյանին։ Երկրորդ անգամ Կ.Պոլսի պատրիարք Նալյանն ընտրվել է 1762թ. ու գահակալել միայն երկու տարի։ Պայքարելով կաթոլիկ եկեղեցու ազդեցության դեմ՝ ձգտել է հայությանը համախմբել Հայոց եկեղեցու շուրջը: Հիմնադրել է Կ.Պոլսի Գումգափու թաղի Մայր դպրատունը և դասավանդել այնտեղ: Նրա աշխատություններն ունեն աստվածաբանական-դավանաբանական բնույթ: Առանձնակի արժեք ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը և ներբողներին նվիրված լուծմունքը, որտեղ փորձ է արված բանասիրական-աղբյուրագիտական և աստվածաբանական առումով քննել նրա գրական ժառանգությունը: Նրա առաջաբանով, առաջին անգամ հրատարակվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը (1762թ.): Մահացել է Կոստանդնուպոլսում, թաղվել Պերա (Բերա) թաղամասի գերեզմանատանը, Հակոբ Դ Ջուղայեցու գերեզմանի հարևանությամբ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար