Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆ

Երգչուհի, երգահան

Ծնվել է 1955թ. հունիսի 16-ին, Երևանում: Գեղանկարիչ Սուրեն Պիպոյանի դուստրն է: Ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 1971-73թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանիանվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1972-77թթ ուսանել է ճարտարապետություն Երևանի ճարտարագիտական համալսարանում: Նրա ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա: Սիրում է միջնադարյան աշխարհիկ երգեր, որի հիման վրա ստեղծել է ժամանակակից նոր մեղեդիներ: Թողարկել է «Լիալուսին» (1999թ.), «Քաղաքի մեկ օրը» (2003թ.), «Կապույտ ծաղիկ» (2006թ.), «Նավ» (2012թ.), «Ընտրյալ երգեր Կոմիտասից, Կարաոկե» (2013թ.) ձայնասկավառակները և մեկ ձայնասկավառակ Ռուբեն Հախվերդյանի հետ (1999թ.): Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 1999թ. և 2003թ. Լոս Անջելեսում արժանացել է «Ժամանակակից ալտերնատիվ ալբոմ» մրցանակին: 2004թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Հեղինակային երգի լավագույն ալբոմ» մրցանակը: 2018-21թթ եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ: