Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

Կորյուն Ղաֆադարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Գրետա Մեջլումյան

Դերասանուհի

Արմեն Արզումանյան

Լրագրող, հաղորդավար

Լևոն Սարդարյան

Հաղորդավար, լրագրող

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՀՅՈՒՐՄՅՈՒԶՅԱՆ

Թարգմանիչ, եկեղեցական, մշակութային գործիչ

11 նոյեմբեր, 1797 - 11 ապրիլ, 1876

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է բանաստեղծ, բանասեր, լեզվաբան Էդուարդ Հյումյուզյանի եղբայրը: Սովորել է Վենետիկի Մխիթարյանների վարժարանում։ Աշակերտել է Արսեն Բագրատունուն: 1819թ-ից եղել է Մխիթարյան միաբանության անդամ, 1846թ-ից՝ աբբահայր։ Մինչև 1848թ. հայկաբանություն է դասավանդել Կ.Պոլսի և Վենետիկի Մխիթարյան վարժարաններում։ Եղբոր հետ թարգմանել է Շ.Ռոլենի «Հնախօսութիւն» (հատոր 1-6, 1825-29թթ) աշխատությունը, որով առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվել Հին Եգիպտոսի, Ասորեստանի, Բաբելոնի, Մարաստանի, Պարսկաստանի, Հունաստանի և Մակեդոնիայի պատմությունը։ Թարգմանել է նաև Պ.Կոռնելի «Պոլիկտոս վկա Հայկազն» (1858թ.), Ժ.Ռասինի «Գոթողիա» (1862թ.), Պ.Մետաստազիոյի «Թեմիստոկլես» (1886թ., «Բազմավեպ») չափածո ողբերգությունները, գրել կատակերգություններ՝ «Հրիտակատար» («Բազմավեպ», 1856թ.), «Հնախույզ» («Բազմավեպ», 1857թ.)։ Մահացել է Վենետիկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար