Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ԱԲԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրապարակախոս, թարգմանիչ

14 մայիս, 1849 - 14 ապրիլ, 1904

Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան և ընդունվել Պետերբուրգի իրավաբանական ֆակուլտետ: Մեկ տարի հետո մեկնել է Լայպցիգ և ուսումը շարունակել տեղի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի տնտեսագիտական բաժնում: Պետերբուրգում ուսումնասիրել է նաև գործնական ֆինանսագիտություն և հաշվապահություն: 1879թ-ից մինչև կյանքի վերջն աշխատել է Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկում՝ որպես կառավարիչ: Եղել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր:1879-80թթ եղել է Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրենը, 1880-89թթ՝ իր իսկ ստեղծած «Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերության» նախագահը: 1876-81թթ լույս է ընծայել «Փորձ» հանդեսը, 1882-98թթ՝ «Արձագանք» պարբերաթերթը, որի էջերում տպագրել է ֆելիետոններ Մախլաս կեղծանունով: 1886թ. հայագետ Արթուր Լայստի գործակցությամբ հիմնադրել է «Armenische Bibliothek» մատենաշարը և 2 հատորով գերմաներեն հրատարակել հայ գրականության ընտիր նմուշները: Մասնակցել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Ֆրանց Ֆինկի «Հանդես հայագիտության» 8 ժողովածուների հրատարակությանը: Ֆրանսերենից ու գերմաներենից թարգմանել է պիեսներ, ինչպես նաև ֆրանսերեն է թարգմանել Րաֆֆու «Խաս փուշ» (1902թ.) և «Բիբի Շարաբանի» (1902թ.) վիպակները: Մահացել է Բաթումիում, թաղված է Թբիլիսիում: