ՆԻԿՈՂԱՅՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

28 հուլիս, 1877 - 8 հոկտեմբեր, 1919

Ծնվել է Ղազախ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): Հայտնի է եղել նաև «Նիկոլ» անունով: 1890-ական թվականներին ավարտել է Մոսկվայի դրամատիկական դասընթացները: Առաջին նշանակալից դերը եղել է Ուրիել Ակոստան՝ Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա» ներկայացման մեջ (1900թ., Բաքու): Թիֆլիսում խաղացել է Համլետ (Վ.Շեքսպիրի «Համլետ», 1901թ.), Քին (Ա.Դյումայի «Քին»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ»), Օթելլո (Վ.Շեքսպիրի «Օթելլո»), Կորադո (Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Ներսեհ (Մուրացանի «Ռուզան») և այլն: Այնուհետև հեռացել է պրոֆեսիոնալ դերասանական խմբերից և հիմնականում աշխատել թատերասերների հետ՝ Երևանում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Կարսում, Ախալցխայում, Բաթումիում, Բաքվում: 1905-06թթ ղեկավարել է Ալեքսանդրապոլի Հայ դրամատիկ նոր խումբը: 1906թ. գրել է «Լիգա» կատակերգությունը, որը բեմադրվել է Ախալցխայում: 1911թ. թողել է բեմը: Մահացել է Բաքվում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար