Գևորգ Քանանյան

Մանկավարժ, պատմաբան

Նիկողայոս Թաշճյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Ազարիա Ադելյան

Արձակագիր

Արշակ Ալպոյաճյան

Պատմաբան, բանասեր

Աշոտ Հովհաննիսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Դրամբյան

Արվեստաբան

Արմեն Հակոբյան

Քանդակագործ

Դավիթ Գրիգորյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԹՈՒՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կոմպոզիտոր

15 հուլիս, 1908 - 24 դեկտեմբեր, 1941

Հարություն Հովհաննիսյան

Ծնվել է Բոլնիս Խաչեն գյուղում (այժմ՝ Վրաստանում): 1918թ-ից սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1928թ-ից՝ Երևանի Երաժշտական ուսումնարանում, 1931-32թթ՝ Երևանի կոնսերվատորիայում՝ Հարո Ստեփանյանի դասարանում: 1933թ. տեղափոխվել է Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), որտեղ ընդունվել է երաժշտական ուսումնարան՝ Բ.Ասաֆևի դասարան: 1939թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան՝ Քրիստափոր Քուշնարյանի դասարանը: Գրել է սիմֆոնիա, լարային քառյակ: «Դաշնամուրային վարիացիաներ», դաշնամուրի և ջութակի օրորոցային, պար, պոեմ, կլարնետի պոեմ, երգեր (Ս.Տարոնցու, Ս.Բզնունու, Խ.Դաշտենցի խոսքերով), ռոմանսներ (այդ թվում՝ Ե.Չարենցի «Հիշու՜մ ես, դու» բանաստեղծության տեքստով), նվագախմբի համար փոխադրել սոնատ (Բեթհովեն), երգեր, ռոմանսներ (Շուման, Չայկովսկի): Զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, Ռուսաստանի Յամ-Իժորա գյուղում, թաղվել է Կոլպինոյի եղբայրական գերեզմանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար