Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ

Փիլիսոփա, աստվածաբան, եկեղեցական գործիչ

1315 - 1386

Ծնվել է Սյունիքի Որոտան գավառի Վաղադնի գյուղում: Եղել է Սյունյաց մեծ իշխան Իվանեի որդին, մականունը՝ Կախիկ: Սովորել է Գլաձորի համալսարանում: Իր ուսուցիչներ Եսայի Նչեցու և Տիրատուրի մահից հետո, 1340-ական թվականների վերջում փոխադրվել է Որոտանի վանքը (որից և ծագում է նրա հիմնական մականունը՝ Որոտնեցի): Այստեղ սկսել է ինքնուրույն մանկավարժական աշխատանք, այնուհետև գիտական և դասախոսական գործունեություն ծավալել Դարանաղյաց գավառի, իսկ 1370-ական թվականներին՝ Տաթևի և Ապրակունիսի վանքերում: Հիմնադրել է Տաթևի համալսարանը և Ապրակունիսի բարձր տիպի վանական դպրոցը: Կրթական այդ նշանավոր կենտրոններում բարձր մակարդակի վրա է դրել փիլիսոփայության ու աստվածաբանության դասավանդումը՝ միաժամանակ ծավալելով բեղմնավոր գիտական ու գրական աշխատանք: Ղեկավարել է գաղափարական պայքարը ունիթորների դեմ, Գրիգոր Տաթևացու հետ միասին ետ մղել կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունները Հայասաանյայց Առաքելական եկեղեցու նկատմամբ, ուժեղացրել վերջինիս դիրքերը Արևելյան Հայաստանում: Թողել է գիտական հարուստ ժառանգություն, ունեցել է բազմաթիվ աշակերտներ ու հետևորդներ: Առավել արժեքավոր են նրա փիլիսոփայական երկերը, հատկապես Արիստոտելի, Փիլոն Ալեքսանդրացու և Պորփյուրի աշխատությունների մեկնությունները, որոնք գրի են առել նրա աշակերտները, մեծ մասամբ Գրիգոր Տաթևացին, որն իր ուսուցչի մահից հետո խմբագրել ու բազմացրել է դրանք՝ փրկելով կորստից: Ուշագրավ են նաև ճառերը, քարոզներն ու աստվածաբանական մեկնությունները, ուր արծարծվում են բազմապիսի բնագիտական և փիլիսոփայական խնդիրներ: Հայ տեսական մտքի պատմության մեջ նրա ավանդը Արիստոտելի փիլիսոփայության, նրա իմացաբանության ու տրամաբանության առաջավոր գաղափարների, մատերիալիստական միտումների վերարծարծումն ու պաշտպանությունն է: Միաժամանակ, որպես աստվածաբան, ձգտել է փիլիսոփայությունը ենթարկել աստվածաբանական-դավանաբանական խնդիրներին, գտնելով, որ փիլիսոփայությունը պետք է օգնի բանականորեն ընդունելու այն, ինչ «ըստ շաւղաց Աստուածաշունչ գրոց ընթանայ...» իսկ որ արտաքոյ է ի շաւղաց Աստուածաշունչ գրոց՝ ոչ ընդունել» («Հաւաքեալ ի բանից իմաստասիրաց»): Նրա գոյաբանական հայացքները դուրս չեն գալիս կրոնա-աստվածաբանական խնդիրների ոլորտից: Փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է իդեալիզմի դիրքերից: Աշխարհը, ողջ բնությունը, ըստ նրա, Աստծու ստեղծագործության արդյունք է՝ ստեղծված ոչնչից: Բնության իրական գոյության հիմքը չորս տարրերն են՝ հողը, ջուրը, օդը և կրակը: Նրանք ունեն սկիզբ, բայց չունեն վերջ, որովհետև ստեղծված են որպես անապական գոյացություններ: Նրանցից են բաղկացած բոլոր իրերը և կենդանիների (այդ թվում մարդու) մարմինը: Սակայն առաջնայինը հոգին է, որը կենդանություն է տալիս մարմնին և շարունակում է ապրել մարմնից դուրս ու անկախ՝ նրա քայքայումից հետո: Հայ փիլիսոփայական պատմության համար առավել արժեքավորը նրա իմացաբանությունն ու տրամաբանական հայացքներն են: Առաջ քաշելով մարդկային բանականության և արտաքին աշխարհի փոխհարաբերության հարցը՝ նա ընդունում է նյութականի՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող բնության առաջնությունը: Ըստ նրա, մարդու զգայությունները, պատկերացումներն ու գաղափարներն օբյեկտիվ աշխարհի արտացոլումներն են: «...Զգայութիւնն»,-ասում է նա,- ընդ մարմնոյն է եղեալ և է մարմնի, որպէս աչքդ, իսկ զգալին նախ է քան զքո մարմինդ: ...Արդ, ի բառնալ ամենայն զգալեաց բառնի և քո մարմինդ և ընդ մարմնոյն բառնի և զգայութիւնդ. ապա թէպէտ բառնաս զգայութիւնդ՝ դեռևս մարմինդ է, և թէ զմարմինդ բառնաս՝ զգալիքն ամենայն գոն» («Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի»): Միտքը միայն զգայարանների միջոցով կարող է ճանաչել արտաքին աշխարհը և «որպես մաքուր հայելի» ընկալել իրերի նմանահանությունները: Զգայարաններից եկող ցուցմունքների շնորհիվ բանականությունը ճանաչում է իրերի էությունը: Մատերիալիստական այս միտումը շարունակվում է նաև նրա տրամաբանական հայացքներում: Հետևելով Արիստոտելին՝ նա պնդում է, nր ամենակարևորը առաջին գոյացության (այսինքն՝ եզակի, «անհատ» իրերի) կատեգորիան է. նրանից են կախված մյուս բոլոր կատեգորիաները՝ քանակը, որակը, հարաբերությունը և այլն: Ունիվերսալիաների՝ ընդհանուր հասկացությունների բնույթի հարցը, նա ի վերջո լուծում է նոմինալիզմի դիրքերից: Ըստ նրա, առանձին մարմնավոր գոյը, եզակին («անհատն») «անկարօղ է սեռից և տեսակաց, զի ստորոգեսցին ի վերայ նորայ. այլ նոքա կարօտ են ենթակայի, զի ժողովեսցին և կախեսցին ի նա...»: Եզակիի գոյությամբ է պայմանավորված ընդհանուրի՝ սեռի և տեսակի առաջացումն ու գոյատևումը: Նա չի ժխտում ընդհանուր հասկացությունների դերն ու արժեքը՝ համարելով դրանք ճանաչողության կարևոր արդյունք, իրերի էությունն արտացոլող գաղափարներ: Նրա հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում: Ի դեմս նրա, արիստոտելականությունը միջնադարյան Հայաստանում հասավ զարգացման իր գագաթնակետին և նպաստեց փիլիսոփայական մտքի վերելքին և ինքնուրույնացմանը: Իր գիտական և մանկավարժական գործունեությամբ խորը հետք է թողել հայ միջնադարյան մշակույթի մեջ: Նրա դպրոցի ավանդույթները շարունակել են Գրիգոր Տաթևացին, Մատթեոս Ջուղայեցին, Առաքել Սյունեցին և մշակույթի ու գիտության այլ նշանավոր ներկայացուցիչներ: Մահացել է Ապրակունիս գյուղում (այժմ՝ Ադրբեջանում), թաղվել է Երնջակի Սբ. Գևորգ վանքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար