Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրականագետ, թատերագետ

30 հոկտեմբեր, 1909 - 6 դեկտեմբեր, 1989

Ծնվել է Բաթումիում: 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական բաժինը: 1931թ-ից դասավանդել է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, 1944-78թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1940թ. «Պեպո» կատակերգության ստեղծագործական պատմությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1932-34թթ աշխատել է որպես «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ: 1934-36թթ եղել է Պետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչի տեղակալը: 1936-42թթ, որոշ ընդմիջումներով, աշխատել է Արմֆանում՝ որպես ավագ գիտաշխատող։ 1941-45թթ եղել է ՀԽՍՀ ժողկոմխորհրդին կից արվեստի գործերի վարչության պետի տեղակալը, 1947-49թթ՝ արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահը, «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիրը, 1955-57թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենը, 1972-73թթ՝ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագիրը։ Հրատարակել է Սայաթ-Նովայի, Գաբրիել Սունդուկյանի, Գևորգ Չմշկյանի, Միհրդատ Ամրիկյանի, Արուս Ոսկանյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ցոլակ Ամերիկյանի, Ալեքսանդր Աբարյանի, Ֆերդինանդ Բժիկյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մուրադ Կոստանյանի մասին մենագրություններ, ինչպես և «Լենինի կերպարը հայ բեմում» (1970թ.), «Ստանիսլավսկու սիստեմը և հայ թատրոնը» (1964թ.), «Սովետահայ թատրոն» (1968թ.), «Հայ նորագույն թատրոնն Ադրբեջանում» (1972թ.) և այլ գրքեր: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար