Գևորգ Քանանյան

Մանկավարժ, պատմաբան

Նիկողայոս Թաշճյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Ազարիա Ադելյան

Արձակագիր

Արշակ Ալպոյաճյան

Պատմաբան, բանասեր

Աշոտ Հովհաննիսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Դրամբյան

Արվեստաբան

Արմեն Հակոբյան

Քանդակագործ

Դավիթ Գրիգորյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԹԱԹՈՒԼ ՀՈՒՐՅԱՆ

Բանաստեղծ

4 հուլիս, 1912 - 21 հունիս, 1942

Թաթուլ Խաչատրյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի Թեջրլու գյուղում: Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկվելով՝ անցել է Անդրկովկաս: Բնակություն է հաստատել Երևանից ոչ հեռու գտնվող Փարաքար գյուղում, այնուհետև տեղափոխվել Զեյվա (այժմ՝ Տարոնիկ), ապա՝ ՀՀ Էվջիլար (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզի Արազափ) գյուղ։ Միջնակարգ կրթությունն ստացել է Բաքվում: 1931թ. ավարտել է Մոսկվայի խմբագրա-հրատարակչական ինստիտուտի գրական ֆակուլտետը։ Խորհրդային տարիներին մեղադրվել է ազգայնականության մեջ, հալածանքների պատճառով թողել է Բաքուն և տեղափոխվել Արցախ։ 1932թ. տպագրվել է նրա «Հողի արյունը» առաջին ժողովածուն: Այնուհետև լույս են տեսել գրողի «Դնեպր» (1933թ.), «Հասակ» (1934թ.), «Պոեմներ» (1941թ.) ժողովածուները: Նրա քնարերգության հիմնական թեման սոցիալիստական հայրենիքի ծաղկումն է, սովետական մարդու բարոյական նկարագիրը: Ռազմաճակատում գրած բանաստեղծություններն աչքի են ընկնում հայրենասիրությամբ («Աևաստոպոլ» շարքը, 1942թ.): Ետմահու հրատարակվել են նրա «Աստղ» (1943թ.), «Ֆրիկ» (պատմական դրամա, 1945թ.), «Բանաստեղծություններ և պոեմներ» (1949թ.), «Երկրի հետ» (1951թ.), «Հուշարձան» (1970թ.) գրքերը, «Սայաթ-Նովա» պոեմը: Եղել է Արցախի գրական միավորման հիմանդիրներից և առաջին անդամներից մեկը։ Արժանացել է Եղիշե Չարենցի քաջալերանքին և բարձր գնահատականին: 1941թ. կամավոր մեկնել է ռազմաճակատ, զոհվել Սևաստոպոլի պաշտպանական մարտում: Թաթուլ Հուրյանի անունով է կոչվում ՀՀ Արմավիրի մարզի Արազափ գյուղի դպրոցը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար