
Հակոբ Հովնաթանյան
Գեղանկարիչ

Գևորգ Շերենց
Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ
Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան
Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց
Բանաստեղծ

Գուրգեն Ջանիբեկյան
Դերասան

Լիլիա Տեր-Մինասյան
Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց
Երգչուհի

Արտյուշա Գյոդակյան
Դերասան

Արամ Նազարյան
Գեղանկարիչ

Արման Ղուկասյան
Պարող, պարուսույց
ԼԵՎՈՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ

17 հոկտեմբեր, 1917 - 14 հոկտեմբեր, 1959
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է մոտո-ատրակցիոն համարների վարպետ: 1938թ-ից հանդես է եկել կրկեսում, մոտոցիկլով կատարել տարբեր համարներ, այդ թվում՝ վազք ուղղաձիգ պատի վրայով: Նրա վերջին և լավագույն համարն էր մոտովազքը մեծ տարածության և բարձրության վրա (Երևանի հանրապետական մարզադաշտի հարավային և հյուսիսայնի աշտարակների միջև, Լենինականի (այժմ՝ Գյումրի) մարզադաշտում և այլուր) ձգված ճոպանի վրայով: Եղել է Հայկական կրկեսի հիմնադիր անդամներից: Երկար տարիներ նրա խաղընկերն է եղել Ստեփան Իսահակյանը: 1957թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Զոհվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի), ելույթի պահին: