
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԱԶԱՏ ՀԱՄԲԱՐՅԱՆ

8 հունիս, 1926 - 16 հուլիս, 2003
Ծնվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում: 1942թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և աշխատանքի է ընդունվել նույն ինստիտուտում: 1953թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Պատմության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտուրան և նույն թվականին պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը։ 1966թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1976թ-ից՝ պրոֆեսոր): 1979թ. ղեկավարել է ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի նոր դարի պատմության բաժինը։ Նրա ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմության նոր շրջանի սոցիալ-տնտեսական հարաբերություններին, Արևմտյան Հայաստանի ագրարային հարաբերություններին, 19-20-րդ դարերի ազգային-ազատագրական շարժումներին, արևմտահայության սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական պատմությանը: Հրատարակվել են նրա «Երիտթուրքերի ազգային և հողային քաղաքականությունը և ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում: 1908-1914թթ» (1979թ.), «Հայաստանի սոցիալ-տնտեսական հարաբերությունների համառոտ պատմությունը։ (19-րդ դարի 2-րդ կես - 20-րդ դարի սկիզբ)» (1983թ.), «Սասունի 1904թ. գոյամարտը» (1989թ.), «Հայ հասարակական քաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին։ 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ» (1990թ.), «Արևմտահայերի 1915թ. կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը» (1990թ.), «Հայոց ցեղասպանությունը» (1996թ., համահեղինակ), «Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում 1898-1908թթ» (1999թ.), «Արևմտյան Հայաստանի տնտեսությունը 1856-1914թթ» (2003թ.) աշխատությունները: Եղել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ: Մահացել է Երևանում: