Հովհաննես Հոլով

Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ

Գեղանկարիչ

Հմայակ Հակոբյան

Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով

Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Էլիզա Օլջույան

Երգչուհի, պարուհի

Ռոմանոս Սարգսյան

Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան

Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան

Բեմադրիչ, ռեժիսոր

Տիգրան Պետրոսյանց

Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար

Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԻՐԻՆԱ ԱԼԼԵԳՐՈՎԱ

Երգչուհի

Ծնվել է 1952թ. հունվարի 20-ին, Դոնի Ռոստովում: Դերասան, բեմադրիչ Ալեքսանդր Ալլեգրովի դուստրն է: 1961թ. տեղափոխվել է Բաքու: Սովորել է երաժշտական դպրոցում և Բաքվի կոնսերվատորիայում: 1970թ. երգել է Երևանում` Կոստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1970-ականներին համերգներով եղել է Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում: 1975թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկզբնական շրջանում դասավանդել է երգեցողություն: 1977թ. եղել է «Երիտասարդ ձայներ» անսամբլի մեներգչուհի, որի խմբում համամիութենական «Սոչի 78» մրցույթի ժամանակ դարձել է դափնեկիր: 1982թ. խաղացել է թատերական մյուզիքլում: 1985թ. եղել է «Մոսկովյան կրակներ» անսամբլի, ապա` «Էլեկտրոկլուբ» ռոք խմբի մեներգչուհի: 1987թ-ից ելույթ է ունեցել արդեն մեծ բեմերում և ձեռք բերել ճանաչում: 1990թ. արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» կոչման և ձայնագրել բազմաթիվ հիթեր` «Ֆոտոգրաֆիա», «Բաբնիկ», «Տրանզիտ» և այլն: Մենահամերգներով հանդես է եկել բազմաթիվ քաղաքներում: 1992թ. առաջին մեծ մենահամերգով հանդես է եկել Մոսկվայի «Օլիմպիական» համալիրում և թողարկել առաջին ձայասկավառակը: 1994թ. կրկին արժանացել է «Լավագույն երգչուհի» կոչման: 1996թ-ից սկսել է համագործակցել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հետ, նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնք դարձել են հիթեր: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների և արժանացել առաջատար մրցանակների: 2005թ. նշանակվել է «Եվրազես»-ի գլխավոր քարտուղարի մշակութային խորհրդական: 2006թ. արժանացել է «ՌԴ հայկական ծագումով լավագույն երգչուհի» մրցանակին: 2009թ. Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ներկայացրել է «Սպասիր ինձ, Հայաստան» նոր երգը: Մասնակցել է բազմաթիվ հեռուստանախագծերի, մեծարման երեկոների, եղել է միջազգային երաժշտական փառատոների ժյուրիի անդամ: Թողարկել է 13 ձայնասկավառակ և 6 տեսասկավառակ: Նկարահանել է ավելի քան 30 տեսահոլովակ: 2012թ. հանդես է եկել բեմական հրաժեշտի համերգային շրջագայությամբ, որի ընթացքում համերգներ է ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: 2002թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման և «ՆԳՆ 200 տարի» ոսկե մեդալի, 2010թ.՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար