Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՅՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դաշնակահար

22 հոկտեմբեր, 1933 - 19 ապրիլ, 2021

Ծնվել է Երևանում: 1956թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1960թ.՝ ասպիրանտուրան՝ Յ.Ֆլիերի դասարանը: 1956-88թթ եղել է Մոսկոնցերտի, 1988-91թթ՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1960-94թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1975թ-ից՝ պրոֆեսոր): 1994թ-ից դասավանդել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ 1955թ. դարձել է Վարշավայի երիտասարդության և ուսանողների համաշխարհայի 5-րդ փառատոնի, 1956թ.՝ Բուդապեշտում Ֆ.Լիստի միջազգային մրցույթի, 1960թ.՝ Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի դափնեկիր։ Կատարողացանկը ընդգրկել է հայ, ռուս, արևմտաեվրոպացի դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Համերգացանկում եղել է Յ.Ս.Բախի, Լ.Բեթհովենի, Ֆ.Լիստի, Բրամսի, Ս.Ռախմանինովի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Ա.Հարությունյանի և այլ կոմպոզիտորների երկեր: Նրա մեկնաբանմանը բնորոշ է եղել մտքի պարզությունը, կատարման ավարտվածությունը: 1957թ-ից հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում՝ Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Իրանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում և այլուր: 1976թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: