Մանվել Ջախջախյան

Բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գևորգ Տիգրանով

Երաժշտագետ

Մարտին Քարամյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ադիբեկ Գրիգորյան

Քանդակագործ

Պարույր Մուրադյան

Հայագետ, աղբյուրագետ

Ֆրեդ Աֆրիկյան

Ճարտարապետ

Համլետ Խաչատրյան

Ճարտարապետ

Մանիկ Աճեմյան

Բանաստեղծ

Ռուզան Վիթ

Դերասանուհի

Ռոբերտ Մարտիրոսյան

Հաղորդավար, սցենարիստ

 

 

 

 

ԻԶԱԲԵԼ ԲԱՅՐԱԿԴԱՐՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1974թ. փետրվարի 1-ին, Լիբանանի Զահլե քաղաքում: Վաղ տարիքից երգել է Լիբանանի հայկական եկեղեցական համույթում, որից հետո տեղափոխվել է Կանադա և շարունակել երգել Տորոնտոյի հայկական եկեղեցական համույթում: 1997թ. ավարտել է Տորոնտոյի համալսարանը: Այդ տարիներին ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ մեծ բեմերում: Արժանացել է բազմաթիվ բարձրագույն պարգևների և մրցանակների` «Մետրոպոլիտեն» օպերայի ազգային խորհրդի մրցանակ (1997թ.), Պ.Դոմինգոյի վոկալիստների մրցույթի առաջին մրցանակի (2000թ.), Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ոսկե մեդալի (2000թ.) և այլն: Երգչուհու ձայնասկավառակը Կանադայում ճանաչվել է լավագույնը: Հանդիսանում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի, համագործակցում է աշխարհի լավագույն ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Ելույթներով հանդես է եկել Պլաչիդո Դոմինգոյի, Յո-Յո Մայի, Զուկերմանի հետ: Հայաստան կատարած այցելությունների ժամանակ հանդես է եկել նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 2002թ. ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար` կատարոլով Կոմիտասի ստեղծագործություններից: Նրա ձայնը հնչում է նաև «Մատանիների տիրակալը» ֆիլմում: 2009թ. առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` լավագույն վոկալ կատարման համար: 2017թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար