Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԿԱՐԱՊԵՏ ԱՆԴՐԻԱՆԱՑԻ

Տպագրիչ, թարգմանիչ

1630 - 17-րդ դար

Ծնվել է Ադրիանուպոլիսում (այժմ՝ Թուրքիայում): Սովորել է Ուշիի Սբ. Սարգիս վանքի դպրոցում, վանահայր Ոսկան Երևանցու մոտ: 1661թ. վերջինս ուղարկել է Ամստերդամ, ուր ստանձնել է Սբ. Էջմիածնի և Սբ. Սարգսի անվան հայկական տպարանի ղեկավարությունը՝ լույս ընծայելով երկու Սաղմոսարան և ժամագիրք: 1664թ-ից աշխատել է Ամստերդամ եկած Ոսկան Երևանցու հետ, որպես նրա օգնական՝ մասնակցել է 15 անուն գրքերի, այդ թվում՝ Շարակնոցի, Աստվածաշնչի, Առաքել Դավրիժեցու Պատմության, Վարդան Այգեկցու Աղվեսագրքի հրատարակմանը: 1669թ. հայկական տպարանը Ամստերդամից տեղափոխվել է Լիվոռնո, ուր հրատարակել է երեք կրոնական գիրք: 1672թ. Ոuկանյան տպարանը փոխադրվել է Մարսել, իսկ նա, անջատվելով հայ հրատարակչական խմբից, մնացել է Լիվոռնոյում: Որոշ ժամանակ եղել է Լիվոռնոյի հայ համայնքի քահանա: Թարգմանել է «Վարդապետութիւն քրիստոնէական» (Ամստերդամ, 1667թ.) և այլ գրքեր: Մահացել է Իտալիայի Լիվոռնո քաղաքում: