Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

Տրդատ Պալյան

Բանասեր, մատենագետ, բանահավաք

Արշակ Բրուտյան

Երգահավաք, գեղանկարիչ

Վահան Մալեզյան

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Կառլեն Անանյան

Ճարտարապետ

Ռոզա Պետրոսյան

Բանաստեղծ, արձակագիր

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Մարինե Մինասյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ

Բառարանագիր

7 օգոստոս, 1780 - 22 մայիս, 1863

1817թ. եղել է Կովկասի կառավարչապետ գեներալ Ա.Պ.Երմոլովի անձնական քարտուղարը, նրա պատվիրակության կազմում մեկնել Թեհրան՝ բանակցություններ վարելու Ֆաթալի շահի հետ։ 1827թ. Խ.Լազարյանի և Կ.Արղությանի հետ մշակել ու ցարական կառավարությանն են ներկայացրել Ռուսաստանի հովանավորության ներքո Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ։ Գրել է «Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ» (հ.1-2, 1838թ.), որն իր տեսակի մեջ առաջիններից է։ Ընդգրկում է 35000 գլխաբառ և բազմաթիվ ոճեր։ Նրա բառարանի համար հիմք է ծառայել Հարություն Ավգերյանի հայերեն-ֆրանսերեն բառարանի հայերեն բառացանկը՝ ավելացրած տեխնիկական բնույթի մի շարք տերմիններ։ Աշխատության սկզբում տրված է ռուսերենի այբուբենը, համառոտ քերականությունը, վերջում՝ հատուկ անունների ցանկ-բառարան։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար