Գաբրիել Պատկանյան

Բանաստեղծ, արձակագիր, պատմաբան

Աբգար Բալթազար

Գեղանկարիչ, արվեստաբան

Սենեքերիմ Տեր-Հակոբյան

Բանասեր, մանկավարժ

Հակոբ Ազատյան

Փորագրիչ

Նադեժդա Սիմոնյան

Կոմպոզիտոր

Ալեքսեյ Պապովյան

Քանդակագործ

Գետիկ Բաղդասարյան

Քանդակագործ

Հելեն Սեգարա

Երգչուհի

Հայկ Հովհաննիսյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ԶԱՔԱՐԻԱ ԿԱՊՐՈՒՇՅԱՆ

Արձակագիր, բառարանագիր

18 օգոստոս, 1794 - 27 ապրիլ, 1870

Զաքար Գաբրուս

Ծնվել է Ռումինիայի Գեռլա քաղաքում: Սովորել է Կլուժի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Նրա աշխատությունները, որ անտիպ են և ամփոփված են 32 հատորում, պահվում են Գեռլա քաղաքի պատմական թանգարանում: «Կատարեալ է, ոտանաւոր գիրք շարադրեալ ի Զաքարիա Կապրուշեան, ողբալ զհայաքաղաքն, որ է ի գաւառս Դրանսիլվանիայոյ» (1840թ.) պատմական պոեմում ողբում է Գեռլայի հայերին սպառնացող ձուլման վտանգը: Ուշագրավ են «Վասն շահապետութեան այնոցիկ, որք տրտմեալք են սրտիւք» (1839թ.) երգիծական բանաստեղծությունների Ժողովածուն, «Վարք Էմանուէլ Լորէնզօի» (1855-57թթ) և «Գիր որ կոչի աստուածային նախախնամութիւն» (1852-54թթ) վեպերը, «Գանգատ» (1834-35թթ, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) պարսավագիրը, որտեղ շոշափվում են սոցիալական հարցեր: 1834թ. հրատարակել է հայերեն և հունգարերեն այբբենարան՝ Տրանսիլվանիայի հայկական դպրոցների համար: Արժեքավոր է «Նոր բառագիրք հայ-լատին և մաճառ լեզուաց» (5հ., 1848-49թթ) բառարանը: Գրել է նաև հայերեն և հունգարերեն պիեսներ, բեմադրել Գեռլայի հայկական դպրոցներում: Մի շարք երգերի խոսքի և երաժշտության հեղինակ է: 42 տարի զբաղվել է մանկավարժությամբ, կրթել հայ երեխաների, արժանացել է արքունական «Արժանյաց խաչ» ոսկե շքանշանի: Մահացել է Գեռլա քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար