
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ՀԱԿՈԲ ԿԱՐԵՆՅԱՆ

25 ապրիլ, 1818 - 30 մարտ, 1872
Հակոբ Կարինյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: Սովորել է Էրզրումի (Կարին) Կարապետյան վարժարանում: 1830թ. գաղթել է Ախալցխա, ապա հաստատվել Թիֆլիսում: Երկար տարիներ հայոց լեզու, ճարտասանություն, կրոն է դասավանդել Ներսիսյան դպրոցում: 1846-47թթ նախ Հ.Արզանյանի, այնուհետև Մ.Պատկանյանի հետ խմբագրել է «Կովկաս» թերթը: Նրա առաջին տպագիր գործը աշխարհաբարով գրված «Ճառ վասն Փրկագործ չարչարանաց» (1841թ.) կրոնական բովանդակությամբ երկն է: Նույն թվականին Մոսկվայում նրա գրաբար թարգմանությամբ լույս է տեսել իտալացի թատերագիր Մետաստազիոյի «Եղերգութիւնք...» պիեսների ժողովածուն, իսկ 1854թ.՝ Լ.Գալուայի «Ինկվիզիցիայի պատմությունը» (Մ.Պատկանյանի հետ): Նրա արժեքավոր գործերից են «Բաղդատութիւն Պատմութեան Մովսիսի Խորենացւոյ...» (1858թ.) պատմաբանասիրական աշխատությունը և «Վարդան Մամիկոնեան» (անտիպ), «Շուշանիկ» (1860թ.) ողբերգությունները, որոնք երկար ժամանակ ներկայացվել են հայկական բեմում: 1863թ. հրատարակել է Դ.Շահնազարյանցի «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի «Ս. աթոռոյն Էջմիածնի» գիրքը: Մահացել է Թիֆլիսում: