Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

Օպերային երգիչ

15 օգոստոս, 1923 - 2 սեպտեմբեր, 1997

Հարություն Այդինյան

Ծնվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի պատճառով կորցրել է տեսողությունը: 1947թ. տեղափոխվել է Երևան: 1947-54թթ և 1965թ-ից եղել է Հայաստանի ֆիլհարմոնիայի մեներգիչ: 1950թ. ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի երգեցողության բաժինը, 1978թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Համերգներով եղել է աշխարհի և Խորհրդային Միության տարբեր երկրներում, կատարել ռոմանսներ, արիաներ, էստրադային երգեր: Երգել է ութ լեզուներով: Երկար տարիներ երգել է Օդեսայում, որտեղ մեկնել էր բուժման նպատակով: 1956թ. «Հայֆիլմ» ստուդիայում նկարահանվել է «Սիրտն է երգում» երաժշտական ֆիլմում, որը երգչին մեծ ճանաչում է բերել արտեկրում: Արժանացել է բազմաթիվ բարձրագույն մրցանակների: 1957թ. դարձել է Մոսկվայի Համամիութենական մրցույթի և միջազգային փառատոնի դափնեկիր: 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Օդեսայի իր տանը: