ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆՑ

Գրականագետ, թարգմանիչ

9 դեկտեմբեր, 1884 - 1 նոյեմբեր, 1960

Ծնվել է Երևանում: Եղել է գրող, թարգմանիչ Մարիետա Շահինյանի ամուսինը: Ավարտել է Բաքվի գիմնազիան, Պետերբուրգի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Լատիներեն և պատմություն է դասավանդել Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) հայկական սեմինարիայում: 1920-ական թվականներին վերադարձել է Երևան, աշխատել որպես ՀՀԳ-ի տնօրեն: 1929թ. տեղափոխվել է Լենինգրադ, այնուհետև՝ Մոսկվա: 1939թ. նրա թարգմանությամբ ռուսերեն լույս է տեսել «Հայկական հեքիաթներ» ժողովածուն, կնոջ ընդարձակ առաջաբանով: Ռուսերեն է թարգմանել նաև Ա.Շիրվանզադեի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի, Ե.Չարենցի մի շարք գործեր: Ուշագրավ է «Հայկական նովելներ»-ի ռուսերեն երկհատորյակը (1945-48թթ), որն իր հերթին թարգմանվել է 14 լեզուներով: 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նրա թարգմանությամբ ռուսերեն բեմադրվել են Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» և Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսները: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար