Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳԵՈՐԳԻ ԽՈՒԲՈՎ

Երաժշտագետ

26 ապրիլ, 1902 - 11 նոյեմբեր, 1981

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Օդեսա, որտեղ 1920թ. սովորել է կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 1921-22թթ ուսումը շարունակել է Թբիլիսիի կոնսերվատորիայում՝ Զ.Պավլիաշվիլիի երաժշտության թեորիայի և Լ.Տրուսկովսկու դաշնամուրի դասարաններում: 1922թ. տեղափոխվել է Մոսկվա և 1930թ. ավարտել տեղի կոնսերվատորիայի Վ.Արգամակովի դաշնամուրի դասարանը և գործիքային մանկավարժության ֆակուլտետը: 1930-32թթ եղել է Մոսկվայի Մ.Գորկու անվան Մշակույթի կենտրոնական զբոսայգու երաժշտական մասի ղեկավարը, որտեղ կազմակերպել է առաջին մեծամասշտաբ երաժշտական դպրոցը: 1930թ-ից սկսել է գիտական-երաժշտական գործունեությունը, հրատարակել գրքեր, համագործակցել Արվեստագիտության պետական ակադեմիայի հետ: 1932-35թթ եղել է «Խորհրդային հանրագիտարան»-ի գիտական խմբագիրը, 1932-39թթ՝ «Սովետական երաժշտություն» ամսագրի խմբագիրի տեղակալը, 1952-57թթ՝ գլխավոր խմբագիրը, 1941-45թթ՝ Համամիութենական ռադիոյի (Մոսկվա) երաժշտական մասի գլխավոր խմբագիրը, 1946-52թթ՝ ԽՄԿԿ կենտրոնական ապարատի գեղարվեստական հեռարձակման հարցերով խորհրդականը, 1952-57թթ՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարը։ Իր գործունեությամբ նշանակալի դեր է խաղացել խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում։ Գրել է հոդվածներ, մենագրություններ՝ «Ա.Պ.Բորոդին» (1933թ.), «Սեբաստիան Բախ» (1936թ., 1963թ.), «Ա.Սերովի կյանքը» (1950թ.), «Երաժշտության և երաժիշտների մասին» (1959թ.), «Արամ Խաչատուրյան» (1962թ., 1967թ., հայերեն՝ 1977թ.), «Մ.Պ.Մուսորգսկի» (1969թ.), «Տարբեր տարիների երաժշտական հրապարակումներ» (1976թ.)։ 1934-39թթ դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, որտեղ առաջինն է դասավանդել խորհրդային երաժշտության պատմություն (1935թ-ից՝ դոցենտ): 1969թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար