Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԳԱԼՈՒՍՏ ԽԱՆԵՆՑ

Բանաստեղծ

25 հունվար, 1910 - 4 հունիս, 1998

Գալուստ Խանյան

Ծնվել է Թեհրանում: Սովորել է տեղի դպրոցներում և Սեն-Լուի ֆրանսիական դպրոցում։ Հետագայում աշակերտել է ճարտարապետ Մարգար Էլգալին, ուսանել է ճարտարապետություն: Թեհրանի Գոլեստան պալատի նորոգման համար պարգևատրվել է Իրանի թագավորի Պատվո նշանով։ Մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, տպագրվել սկսել է 1928թ-ից: Հրատարակվել են նրա «Ամբողջ սրտով» (1957թ.), «Հրաշալի զորություն» (1972թ.), «Բարև քեզ, մա՛րդ» (1974թ.), «Հայ ժողովրդի վերածնունդը», «Լուսամուտը», ինչպես և պարսկերենի թարգմանված՝ «Հրաշալի զորություն» և «Բարև քեզ մարդ» բանաստեղծությունների ժողովածուները։ Եղել է «Նոր Էջ» գրական խմբակցության հիմնանդամներից։ Աշխատակցել է սփյուռքահայ պարբերականներին: Գրողի ստեղծագործություններում մեծ տեղ է գրավում հայրենաբաղձության թեման: Թարգմանություններ է արել իրանական բանաստեղծներից: Մահացել է Թեհրանում: