Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱՐԴՎԱՐԴ ԿԱՆԱՅԱՆ

Ճարտարապետ

15 նոյեմբեր, 1910 - 26 փետրվար, 2001

Ծնվել է Թիֆլիսում: 1924-27թթ սովորել է Երևանի ինդուստրիալ տեխնիկումում: 1932թ. ավարտել է Երևանի շինարարական (պոլիտեխնիկական) ինստիտուտը, որտեղ 1933-35թթ դասավանդել է: 1939թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1943թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում: 1944-47թթ եղել է ՀԽՍՀ Ժողկոմխորհին առընթեր ճարտարապետության գործերի վարչության հուշարձանների պահպանության բաժնի ավագ ճարտարապետ: 1950թ-ից աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում, որտեղ 1957թ-ից եղել է նախագծի գլխավոր ճարտարապետ: Նրա նախագծերով են կառուցվել Գորիսի կինոթատրոնը (1953թ.), Էջմիածնի մարզադաշտը (1958թ.), Լենինականի «Անտառային» շրջանի բնակելի առաջին թաղամասը (1958-64թթ), Ճանապարհաշինարարական մեքենաշինության գործարանի ինժեներական և 2 արտադրական մսանաշենքերը (1965թ.), Կիրովականի քիմկոմբինատի պրոֆիլակտորիումը (1976թ., համահեղինակ՝ Աշոտ Կանայան), պիոներական ճամբարներ ու բնակելի տներ, Երևանի ժամացույցի գործարանի մանկապարտեզը (1953թ.) և այլն: Զուգահեռաբար հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով՝ նվիրված հայ ճարտարապետությանն ու ճարտարապետներին: Մասնակցել է «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանի» համար շինարարական-ճարտարապետական տերմինների մշակմանը: Անդամակցել է Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտաճյուղային հանձնաժողովին: Նրա հոդվածները տպագրվել են հանրագիտարանի տարբեր հատորներում: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար