Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՎԱՀԱԳՆ ԿԱՐԵՆՑ

Բանաստեղծ

27 ապրիլ, 1924 - 23 սեպտեմբեր, 1980

Վահագն Կարապետյան

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1942-45թթ ծառայել է խորհրդային բանակում, աշխատել «Մարտ հանուն հայրենիքի» զինվորական թերթում։ 1950թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1952թ.՝ Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1952-53թթ աշխատել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) «Կայծ» թերթում որպես բաժնի վարիչ, Աբովյանի շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-58թթ՝ Հայաստանի գրողների միությունում որպես գործերի կառավարիչ, ակումբի վարիչ, գրական խորհրդական։ 1958-80թթ եղել է «Սովետական գրականություն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչը։ Հրատարակել է «Բանաստեղծություններ» (1951թ.), «Լիրիկա» (1954թ.), «Կակաչներ» (1959թ.), «Արահետը ձյան տակ» (1963թ., ռուսերեն՝ 1971թ.), «Նախերգանք լեռներում» (1967թ.), «Բարի լույս, աշխարհ» (1970թ.), «Իրիկնային ճամփաներ» (1974թ.), «Մեղեդիներ շութակի համար» (1977թ.) ժողովածուները: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: 1954թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար