Ստեփան Աղաջանյան

Գեղանկարիչ

Փառանձեմ

Դերասանուհի

Ալեքսանդր Աբարյան

Բեմադրիչ, դերասան

Ռուբեն Ստեփանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Աիդա Բոյաջյան

Գեղանկարչուհի

Մանուել Ադամյան

Բանաստեղծ

Արա Հայթայան

Գեղանկարիչ, արվեստաբան

Անժելա Սարգսյան

Դերասանուհի

 

 

 

 

ԹՈՎՄԱ ԱՐԾՐՈՒՆԻ

Պատմաբան

9-10-րդ դար

870-ական թվականներին սկսել և 10-րդ դարի սկզբին ավարտել է «Արծրունյաց Տան պատմություն» երկը՝ շարադրելով ոչ միայն Արծրունյաց տոհմի և տիրույթների, այլև բովանդակ Հայաստանի պատմությունը՝ բաղկացած չորս դպրությունից: Ա դպրությունն սկսվում է նախնական ժամանակներից և հասցվում մինչև 5-րդ դարի կեսը: Պատմագիտական կարևոր նշանակություն ունեն Բ դպրության Ե-Է գլուխները, որոնք ընդգրկում են 9-րդ դարի կեսին Հայաստանում ծավալված անցքերը, արաբական խալիֆայության զորապետների Հայաստան կատարած արշավանքները, հայ ժողովրդի ազատագրական ընդվզումը, որոնց ականատեսն է հեղինակը: «Պատմության» ամենաարժեքավոր բաժինը Գ դպրությունն է, որում շարադրված են 851թ. Հայաստան կատարած արաբական Բուղա զորապետի արշավանքը, դրա հետևանքները, հայ իշխանների գերեվարումը, երկրի ավերումը, օտար տիրողների դեմ հայ ժողովրդի պայքարը, Հայաստանում մահմեդական գաղթականության հաստատումը, հայ իշխանների վերադարձը, միջիշխանական երկպառակությունները: Այստեղ տեղ են գտել նաև Հայաստանի անկախության վերականգնման նախօրյակի քաղաքական կարևոր անցքերը, երկրի ֆեոդալական զարգացումը, ժողովրդի կենցաղը, տնտեսական պայմանները, հարկային հարաբերությունները, Վասպուրականում կատարված շինարարությունները և այլն: «Պատմությունը» արժեքավոր տեղեկություններ է պարունակում հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների մասին: Նրա տեղեկությունները հաճախ համընկնում են հայ և ժամանակի արաբ պատմագիրների տվյալներին: Երկասիրության վերջին մասը պակասում է. այն վերջանում է ԻԹ անավարտ գլխով, որից հետո «Պատմությանը» կցվել է Անանուն մատենագրի երկը (հավելյալ գլխով և հիշատակարանով), որը մինչև 19-րդ դարի 70-ական թվականները համարվել է Արծրունու երկի մի մասը: Դրսևորում է քննականության տարրեր, ջանում գտնել պատմական երևույթների պատճառակցական կապերը: «Պատմությունը» առաջին անգամ տպագրվել է 1852թ., Կ.Պոլսում, թարգմանվել է մի շարք լեզուներով՝ ֆրանսերեն (1874թ.), անգլերեն (1985թ.), ռուսերեն (2001թ.)։ Աշխարհաբար թարգմանությունը լույս է տեսել 1978թ., վերահրատարակվել է՝ 1999թ.:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար