Արշավիր Մելիքյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսանդր Մյասնիկյան

Պետական գործիչ, գրականագետ

Գաբրիել Արու

Դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ

Արամ Արման

Բանաստեղծ

Արարատ Հովսեփյան

Քանդակագործ

Խաչիկ Շիրակյան

Քամանչահար

Հրաչյա Պողոսյան

Ճարտարապետ

Լաուրա Գևորգյան

Դերասանուհի

Արամ Հայթյան

Պատմաբան

Սվետլանա Խանումյան

Ասմունքող, փիլիսոփա

Արմեն Թութունջյան - Չիկո

Թմբկահար, ջազմեն, հաղորդավար

Աշոտ Աղաբաբյան

Արձակագիր, լրագրող

Արթուր Բախտամյան

Հաղորդավար, ռեժիսոր

Նիկոլ Աղաբաբյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԷՆՖԻԱՃՅԱՆ

Հրատարակիչ

30 նոյեմբեր, 1824 - 16 մարտ, 1896

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարին (այժմ՝ Էրզրում) քաղաքում: 1846թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, աշխատել որպես ուսուցիչ: Եղբոր՝ Ավետիքի հետ բացել է գրավաճառանոց, վաճառել տարբեր լեզուներով գրականություն: Հավաքել և հետագայում Լազարյան ճեմարանին է հանձնել շուրջ 200 հայկական հին ձեռագիր: 1859թ. Դ.Մելքումյանի հետ հիմնադրել է տպարան՝ ձուլարանով, տպագրել բազմաթիվ գրքեր, իսկ 1860թ-ից՝ իր հիմնադրած «Կռունկ հայոց աշխարհին» ամսագիրը: Օժանդակել է Ղազարոս Աղայանի (աշխատում էր իր տպարանում) և Պերճ Պռոշյանի գրական առաջին քայլերին: 1863-86թթ եղել է «Մեղու Հայաստանի» թերթի հրատարակիչը: Մահացել է Թիֆլիսում: