Սիմոն Ալաջալով

Բեմանկարիչ

Սուրեն Ավչյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Շահե Աճեմյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Արամ Տեր-Ղևոնդյան

Պատմաբան, աղբյուրագետ

Արևշատ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ

Ռուզան Գասպարյան

Դերասանուհի

Մարիա Սահակյան

Կինոռեժիսոր

Ազատ Ղարիբյան

Բալետի արտիստ, պարուսույց

Սյուզաննա Փիրումյան

Բալետի արտիստ

Սոնա Վարդանյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԷՄՓԻՐԵՅ

Ռոք խումբ

Սուրեն Պողոսով` վոկալ
Կարեն Արզումանյան` կիթառ
Գիսանե Պալյան` ստեղնաշար
Դավիթ Խուրշուդյան` բաս կիթառ
Վլադիմիր Աղաջանյան` հարվածային

Հիմնադրվել է 1993թ., Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի նախաձեռնությամբ: Առաջին համերգով ներկայացել է 1994թ. ապրիլի 30-ին, Երևանում: Խմբի անունը հունարեն «empuros» բառից է, հին հույների ու վաղ քրիստոնյաների համոզմունքով երկնքի բարձրագույն շերտն է` լցված հրով և լույսով, որտեղ ապրում են երկնաբնակները, սրբերը: Ստեղծագործում է հայերեն և անգլերեն լեզուներով: 2005թ. խումբը մեծ ճանաչում է ձեռք բերել: 2006թ. թողարկել է առաջին դեբյուտային ձայնասկավառակը և նույն թվականին ունեցել է առաջին խոշոր մենահամերգը ու Հայաստանի ազգային մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն ռոք խումբ»: Երգերի խոսքերի հեղինակը Գիսանե Պալյանն է, երաժշտության հեղինակը` Կարեն Արզումանյանը: Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների: 2011թ. Մոսկվայում կայացած «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ռոք խումբ» մրցանակին: Թողարկել է «Սև ու սպիտակ» (2006թ.), «Հուր է» (2009թ.), «Մեկընդմիշտ» (2011թ.) ձայնասկավառակները: 2013թ. խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանին փոխարինել է Եվա Սուջյանը: Խմբի անդամներից են եղել նաև թմբկահարներ Լևոն Հախվերդյանը, Սեյրան Մալերյանը, Արայիկ Բալյանը, Կորյուն Բոբիկյանը, Լևոն Ավետիսյանը, բաս-կիթառահարներ Սերգեյ Ջհանգիրյանը, Արեգ Նազարյանը, Միքայել Աբազյանը, Աշոտ Մնջոյանը: 2014թ. խմբի վոկալիստն է Սուրեն Պողոսովը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար