Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

Տրդատ Պալյան

Բանասեր, մատենագետ, բանահավաք

Արշակ Բրուտյան

Երգահավաք, գեղանկարիչ

Վահան Մալեզյան

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Կառլեն Անանյան

Ճարտարապետ

Ռոզա Պետրոսյան

Բանաստեղծ, արձակագիր

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Մարինե Մինասյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԹԱԴԵՎՈՍ ԹՈՎՄԱՃԱՆՅԱՆ

Բանասեր, թատերագիր

6 հունվար, 1864 - 19 մարտ, 1948

Պաղտասար Թովմաճանյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Սովորել է Բերայի (Կ.Պոլիս) Մխիթարյան և Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում: 1887թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբան: 1894-1918թթ իբրև ուսուցիչ, տեսուչ ու տնօրեն պաշտոնավարել է Վենետիկի, Կ.Պոլսի, Խարբերդի, Տրապիզոնի վարժարաններում: 1919թ. վաթսուն հայ որբերով Կ.Պոլսից անցել է Վենետիկ: 1923-29թթ եղել է Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչ, 1929-30թթ՝ Միլանի ուսանողարանի մեծավոր: Հրատարակել է «Նախադրունք հայ-գրաբառ քերականության» (1892թ.), «Առաջին քայլ է գրոց բարբառ» (1894թ., 1909թ., 1921թ.), «Գործնական քերականություն արդի հայերենի» (1944թ., 1948թ.) գրքերը: Գրաբար թարգմանել է Բուալոյի «Արվեստ քերթողական»-ը: 1931-32թթ լույս են տեսել նրա բարոյախրատական թատերախաղերը («Անիծյալը», «Անմեղության հաղթանակը», «Զարմայր կամ մոռացկոտ իմաստակը», «Ջղացավության», «Խելքի պակասը՝ քսակի վնաս է», «Պզտիկ գողը»): Մահացել է Վենետիկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար