Ամբրոսիոս Գալֆայան

Բառարանագիր, պատմաբան

Վահան Տեր-Առաքելյան

Երգիչ, թարգմանիչ

Յուրի Յարալով

Ճարտարապետ

Վաղարշակ Կոտոյան

Կոմպոզիտոր

Իրինա Դրամբյան

Արվեստաբան

Ալեքսան Մեխակյան

Արձակագիր, դրամատուրգ

Արմեն Դիվանյան

Կոմպոզիտոր

Արմեն Երկաթ

Օպերային երգիչ, բեմադրիչ

Մուշեղ Գարուկյան

Գրաֆիկ, դիզայներ

Խաչիկ Եղոյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Սոնա Աբրահամյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մշակութային գործիչ

21 հուլիս, 1870 - 29 հոկտեմբեր, 1947

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի դուստրը, թատերագետ, լրագրող Գեորգի Թումանովի կինը: Սովորել է տեղի Գայանյան դպրոցում, ապա՝ Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում: Աշխատակցել է «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականների: 1902թ. Գաբրիել Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը, որտեղ 1903-07թթ եղել է նախագահը: Մասնակցել է նաև Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծմանը: 1908թ. կազմակերպել է «Իշխանուհի Մարիամ Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր: Նյութապես օժանդակել է հայ գրողներին (հատկապես Հովհաննես Թումանյանին), նյութական օգնություն ցույց տվել գաղթականներին, որբանոցներին և այլն: Սովետական իշխանության հաստատումից հետո եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) անդամ, թղթակցել «Կարմիր ծիլեր», «Պրոլետար» թերթերին: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար