
Գաբրիել Պատկանյան
Բանաստեղծ, արձակագիր, պատմաբան

Աբգար Բալթազար
Գեղանկարիչ, արվեստաբան

Սենեքերիմ Տեր-Հակոբյան
Բանասեր, մանկավարժ

Հակոբ Ազատյան
Փորագրիչ

Կոնստանտին Խուդաբաշյան
Ճարտարապետ

Նադեժդա Սիմոնյան
Կոմպոզիտոր

Աստղիկ Քամալյան
Երգչուհի

Ալեքսեյ Պապովյան
Քանդակագործ

Արարատ Հակոբյան
Պատմաբան

Արա Մաթևոսյան
Դերասան

Գետիկ Բաղդասարյան
Քանդակագործ

Հելեն Սեգարա
Երգչուհի

Հայկ Հովհաննիսյան
Մարզական մեկնաբան

Անդրանիկ Աբովյան
Բալետի արտիստ
ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ

21 հուլիս, 1870 - 29 հոկտեմբեր, 1947
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի դուստրը, թատերագետ, լրագրող Գեորգի Թումանովի կինը: Սովորել է տեղի Գայանյան դպրոցում, ապա՝ Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում: Աշխատակցել է «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականների: 1902թ. Գաբրիել Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը, որտեղ 1903-07թթ եղել է նախագահը: Մասնակցել է նաև Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծմանը: 1908թ. կազմակերպել է «Իշխանուհի Մարիամ Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր: Նյութապես օժանդակել է հայ գրողներին (հատկապես Հովհաննես Թումանյանին), նյութական օգնություն ցույց տվել գաղթականներին, որբանոցներին և այլն: Սովետական իշխանության հաստատումից հետո եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) անդամ, թղթակցել «Կարմիր ծիլեր», «Պրոլետար» թերթերին: Մահացել է Թբիլիսիում: