Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԿԱՐԱՊԵՏ ԻԲՐԸԻԼՅԱՆՈՒ

Արձակագիր, բանասեր, թարգմանիչ

23 մայիս, 1871 - 12 մարտ, 1936

Ծնվել է Ռումինիայի Տարգու Ֆրումոս քաղաքում, հայկական ընտանիքում։ 1890թ-ից սովորել է Յաշի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում։ Համալսարանն ավարտելուց հետո միառժամանակ զբաղվել է ուսուցչությամբ, ապա ամբողջովին նվիրվել գրական-բանասիրական, թարգմանչական աշխատանքի։ Գրել է բազմաթիվ աշխատություններ ռումինական գրականության տարբեր հարցերի և առանձին գրողների մասին։ Առավել նշանակալից գործերից են՝ «Քննադատական ոգին ռումինական մշակույթում» (1909թ.), «Գրողներ և հոսանքներ» (1909թ.), «Նոթեր ու տպավորություններ» (1920թ.), «Ռումինացի և օտար գրողներ» (1926թ.), «Գրական ուսումնասիրություններ» (1930թ.), «Մշակույթ և գրականություն» (1933թ.) և այլն, որոնք լայն հետաքրքրություն են ստեղծել նրա անվան շուրջ։ Նրա ուսումնասիրությունները նպաստել են ռուսական և եվրոպական գրականության, մասնավորապես Լև Տոլստոյի, Իվան Տուրգենևի, Մաքսիմ Գորկու, Անատոլ Ֆրանսի, Էմիլ Զոլայի և այլոց երկերի ծանոթացմանը ռումինացի ընթերցողին։ «Վլահուցայի գրական ստեղծագործությունները» (1912թ.) աշխատության համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (Յասիի համալսարանի պրոֆեսոր): Փիլիսոփայական խորհրդածությունների արգասիք է նրա «Դիտելով կյանքը» (1930թ.) գիրքը: Թարգմանել է Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամը» և այլ գեղարվեստական ստեղծագործություններ։ Եղել է «Շկոալա նոուր» («Նոր դպրոց») պարբերականի (1889թ.) հիմնադիրը և «Վիացա ռոմընեասկը» («Ռումինական կյանք») հանդեսի գաղափարական ղեկավարը (1906-33թթ, ընդմիջված 1914-18թթ): Այս հանդեսի էջերում տպագրել է նաև Հայկական հարցը արծարծող, երիաթուրքերի քաղաքականությունը մերկացնող, հայկական ճարտարապետության ինքնուրույնությունն ու Եվրոպայում նրա ազդեցությունը հավաստող հոդվածներ: Գրել է արձակ ստեղծագործություններ, որոնցից «Ադելա» վեպը տպագրվել է 1933թ. և արժանացել ռումինական մեծ մրցանակի։ Հետմահու՝ 1948թ. ռումինական կառավարությունը նրան շնորհել է ռումինական ակադեմիայի իսկական անդամի կոչում։ Կապված է եղել հայկական շրջանների հետ, իր խմբագրած «Ռումինական կյանք» հանդեսում հաճախ է անդրադարձել հայ արվեստի, գրականության հարցերին։ Նրա ծննդյան 100-ամյակը նշվել է համաշխարհային չափանիշով, ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ։ Մահացել է Բուխարեստում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար