Յուզեֆ Դիոնիս Մինասովիչ

Բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան

Ներսես Սարգիսյան

Բանասեր, աղբյուրագետ

Թադեոս Թոռնյան

Բանասեր, աստվածաբան

Թադևոս Ավդալբեկյան

Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան

Նվարդ Թումանյան

Գրականագետ

Վարդ Արսլան

Արվեստաբան, պատմաբան, գրականագետ

Եվգենի Լևխանյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Օլգա Սանահյան

Արձակագիր, թարգմանիչ

Արմեն Ջիգարխանյան

Դերասան, բեմադրիչ

Ասիլվա

Գեղանկարչուհի, քանդակագործ

Անտոն Աղայանց

Բեմադրիչ

 

 

 

 

ԷՄՄԻ

Երգչուհի

Էմմա Բեջանյան

Ծնվել է 1984թ. ապրիլի 12-ին, Երևանում: Քանդակագործ Դավիթ Բեջանյանի և երգչուհի Նադեժդա Սարգսյանի դուստրն է: 2001թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1991-98թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1993թ. ձայնագրել է առաջին «Հայաստան» երգը և Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում առաջին անգամ բարձրացել է մեծ բեմ: 1994թ-ից «Հայեր» համույթի, «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայի հետ և որպես անհատ երգչուհի մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում: Մասնակցել է «Ասուպ» մրցույթ-փառատոնին և ճանաչվել է լավագույն կատարող: 1996թ-ից սովորել է «Էմի Բի» պրոդյուսերակա կենտրոնի վոկալ ստուդիայում: 1997-2005թթ եղել է «Դո-Ռե-Մի» հանրապետական մրցույթի հաղորդավարը: Մասնակցել է բազմաթիվ միջազգային երգի մրցույթների և արժանացել է առաջատար մրցանակների: 2001թ., 2003թ. և 2005թ. «Կռունկ» երգի մրցույթում արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» և դափնեկրի մրցանակներին: 2001-05թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2003-08թթ Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն փոփ երգչուհի», «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներին: 2004թ. Մոսկվայում Ալ Դի Մեոլայի և Լեոնիդ Ագուտինի հետ հանդես է եկել մենահամերգով: 2005-06թթ Հայկական երկրորդ հեռուստաալիքով վարել է «Հավսար, զգաստ» և «Ուրախ առավոտ» ծրագրերը: 2006թ. նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիք», 2009թ.` Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամանորյա «Մոխրոտը» ֆիլմերում: 2008թ-ից հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Ամերիկյան Արևելյան թեմի հայ օգնության ֆոնդի անդամ: 2009թ. «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Կարաոկե առանց կանոնների» հաղորդումը: 2011թ. Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում «Բում-բում» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, սակայն եզրափակիչ չի անցել: 2014թ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Իքս Ֆակտոր 3» հեռուստանախագծի ժյուրիի անդամ: 2015թ-ից բնակվում է ԱՄՆ-ում: