Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Բանաստեղծ

16 հուլիս, 1893 - 31 հունվար, 1916

Ծնվել է ՀՀ Ղազարապատ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Իսահակյան) գյուղում: Եղել է գրող Ավետիք Իսահակյանի եղբորորդին: Սովորել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ռուսական առևտրական ուսումնարանում: Իր ըմբոստ ելույթների համար 1909թ. դպրոցից վտարվել է, սակայն Ավետիք Իսահակյանի և իր ուսուցիչ Կոստանդին Աբովյանի (Խաչատուր Աբովյանի թոռան) միջնորդությամբ, վերընդունվել է։ 1913-14թթ սովորել է Թիֆլիսի սպայական զինվորական դպրոցում։ Բանաստեղծություններ գրել է 11 տարեկան հասակից։ 1907թ. Ալեքսանդրապոլում Տեր-Մարտիրոսյանի, Գևորգ Աֆրիկյանի, Աղասի Վարդանյանի հետ կազմակերպել են «Ալագյազի տղերքը» գրական խմբակը, որտեղ հրատարակվել են գրական ալմանախներ, Ալեքսանդրապոլի և Թիֆլիսի հայ մամուլի էջերում տպագրել իրենց ստեղծագործությունները, հանդես են եկել առանձին գրքույկներով։ Գրական գործունեությանը զուգընթաց զբաղվել է ինքնազարգացմամբ. կարդացել, ուսումնասիրել է համաշխարհային գրականության և փիլիսոփայական մտքի ներկայացուցիչների երկերը։ 1913թ. զորակոչվել է և ուղարկվել Թիֆլիսի յունկերական դպրոցը։ 1912թ. լույս է տեսել գրողի «Հեքիաթ արևի տակ» քնարական արձակ պոեմը: 1974թ. նույն խորագրով հրատարակվել է նրա երկերի ժողովածուն (բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ՝ ուղղված հորեղբորը): 1914թ. կռվել է Կովկասյան ռազմաճակատում, արժանացել Գեորգիևյան Խաչ շքանշանի: 1915թ. գարնանը, Ղաբաբայիթի բարձունքի վրա կռվել է թուրքական ուժերի դեմ։ Այդ ճակատամարտում ցուցաբերած սխրագործությունների համար նրան կոչել են «Ղաբաբայիթի արծիվ»։ Զոհվել է Էրզրումի վրա գրոհելիս:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար