
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱԲԱՍ ԻՍԱՀԱԿՅԱՆ

16 հուլիս, 1900 - 6 հունվար, 1977
Ծնվել է ՀՀ Ղազարապատ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Իսահակյան) գյուղում: Եղել է բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի եղբորորդին: 1918թ. և 1920թ. կռվել է Շիրակ ներխուժած թուրքերի դեմ: Ավարտել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ռուսական միջնակարգ առևտրական դպրոցը, 1926թ.՝ Երևանի պետական համալսարանը: Տպագրության է պատրաստել Ավետիք Իսահակյանի մի քանի ժողովածուներ, Իսահակ Իսահակյանի «Հեքիաթ արևի տակ» ժողովածուի 1974թ. հրատարակությունը: Մասնակցել է Երևանում Ա.Իսահակյանի տուն-թանգարանի ստեղծմանը: Հայերեն և ռուսերեն հրատարակել է «Ավետիք Իսահակյանի մասին» (1971թ.) ժողովածուն, Ա.Իսահակյանի «Մեր գրի անմահ փառքը» (Հ.Թումանյանի մասին, 1969թ.) տպագիր և անտիպ հոդվածների, ասույթների գիրքը: 1959թ. տողացի ռուսերենի է վերածել «Աբու-Լալա-Մահարի» պոեմը և մի շարք այլ երկեր, որոնք այնուհետև թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով: Մահացել է Երևանում: