ՄԱՐԻԱՆ ԹԻՐՈՎԻՉ

Պատմաբան

15 հուլիս, 1901 - 31 դեկտեմբեր, 1989

Ծնվել է Լվովում: Եղել է ճարտարապետ, քանդակագործ Լյուդվիգ Թիրովիչի որդին: 1926թ. ավարտել է Լվովի համալսարանի հումանիտար գիտությունների, 1933թ.՝ իրավունքի բաժինները: 1933թ-ից դասախոսել է Կրակովի բարձրագույն մանկավարժական դպրոցում և համալսարանում: Աշխատությունները (ավելի քան 800 անուն) նվիրված են Լեհաստանի 19-րդ դարի, ինչպես նաև մամուլի պատմությանը: Եղել է Փարիզի Ինֆորմացիայի ուսումնասիրման և հետազոտման միջազգային ասոցիացիայի և ՅՈԻՆԵՍԿՕ-ի լեհական բաժանմունքի անդամ: 1926թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1954թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի, 1962թ-ից՝ Լեհական դեմոկրատական կուսակցության անդամ: Մահացել է Լեհաստանի Կրակով քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար