Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Յակով Զարգարյան

Դաշնակահար, մանկավարժ

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐԱՔՍՅԱ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ

Երգչուհի

5 հունիս, 1907 - 7 հոկտեմբեր, 1980

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում: 1926թ-ից հաստատվել է Երևանում: 1926-55թթ եղել է Հայաստանի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի, 1955-67թթ՝ Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի: Նրա ուսուցիչներից է եղել կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը: 1939թ. և 1956թ. մասնակցել է Մոսկվայում կայացած Հայ արվեստի տասնօրյակներին: Կատարել է հայկական, իրանական, ադրբեջանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև` հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ: Եղել է Գուսան Շերամի երգերի լավագույն կատարողներից՝ «Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն: 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար