Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԷԹԵՐԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Լեզվաբան

30 հոկտեմբեր, 1923 -

Ծնվել է Գանձակում (այժմ՝ Ադրբեջանում): 1947թ. ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը: 1954-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: Իր աշխատություններում հետազոտել է հայերենի հոլովաձևերի զարգացումը, հոդերի յուրահատկությունները, դասական հայերենի քերականությունը և ծագումնաբանական հարցեր («Հայերենի հնդեվրոպական անունների կառուցվածքը», 1978թ.): Գրաբար և ժամանակակից գրական հայերենի քերականական կառուցվածքի հարցերը քննել է համաժամանակյա և միաժամանակյա ուսումնասիրությամբ՝ ընդհանուր, համեմատական և սոցիոլոգիական լեզվաբանության տեսանկյունից: Ռուսերենով լույս են տեսել նրա «Ակնարկներ ժամանակակից գրական հայերենի հոլովական ձևերի զարգացման պատմության» (1962թ.), «Հոդերը ժամանակակից հայերենում» (1963թ.), «Հին հայերեն» (1971թ.), «Հնդեվրոպական անունների կառուցվածքը հայերենում» (1978թ.), «Լեզուն որպես հանրալեզվաբանական համակարգերի համակարգ» (1985թ.) աշխատությունները: 1972թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար