Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՇՄԱՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ

7 ապրիլ, 1926 - 18 հոկտեմբեր, 1984

Ծնվել է ՀՀ Մոլլամուսա (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Ոսկեհասկ) գյուղում: 1948թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1948-51թթ աշխատել է Ախուրյանի շրջանի ժողկրթբաժնում որպես տեսուչ, 1951-67թթ՝ որպես ռադիոթղթակից, ապա Լենինականի ռադիոինֆորմացիայի պատասխանատու խմբագիր։ 1952թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1966-81թթ՝ ՀԳՄ Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը: Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1945թ. Ախուրյանի «Կոլտնտեսական» շրջանային թերթում։ Հետագայում լույս են տեսել նրա «Առաջին ղողանջ» (1951թ.), «Սիրո թևերով» (1956թ.), «Շիրակի առավոտը» (1959թ.), «Կյանք, սիրում եմ քեզ» (1962թ., ռուսերեն), «Մարդ, քեզ հետ եմ» (1967թ.), «Հանդիպում գագաթին» (1972թ.), «Ճերմակ նժույգներ» (1975թ.) ժողովածուները: Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): ՀՀ Ոսկեհասկ գյուղի դպրոցը անվանակոչվել է Շմավոն Թորոսյանի անունով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար