Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՊԵՐՃ ԺԱՄԿՈՉՅԱՆ

Երգեհոնահար

20 ապրիլ, 1930 - 21 փետրվար, 2004

Ծնվել է Բոստոնում: 1951թ. ավարտել է Նյու Ինգլանդի կոնսերվատորիան: 1951թ. դեբյուտային ելույթով հանդես է եկել «Բոստոն սիմֆոնիկ հոլլում»: Եղել է Բոստոնի երաժշտական քոլեջի երգեհոնային բաժնի ղեկավար, Չիկագոյի կոնսերվատորիայի պատվավոր դոկտոր (1955թ.), 1957թ-ից՝ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երգեհոնահար, նվագախմբի մենակատար և անդամ, ապա Սուրբ Թերեզա եկեղեցու երգեհոնահար։ Ամերիկացի առաջին երգեհոնահարն էր, ով 1965թ. համերգային շրջագայությամբ այցելել է Խորհրդային Միություն: Ունեցել է մի շարք համերգներ համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի հետ։  Եղել է պոլիֆոնիայի վարպետ, ֆրանսիական կատարողական դպրոցի հետևորդ: Համերգացանկը ընդգրկել է Բախի, Հենդելի, Ֆրեսկոբալդիի, Մեսիանի, Դյուպրեի, Պուլենկի, Վիվալդիի, Ֆրանսկի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, հայկական միջնադարյան հոգևոր երաժշտություն, հայ սովետական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կատարել է Կոմիտասի, Մակար Եկմալյանի երկերի երգեհոնային փոխադրումներ: Հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Հայաստանում և այլուր։ Համերգային վերջին շրջագայությունը կատարել է 2003թ. դեկտեմբերին՝ այցելելով Իտալիա: 1965թ-ից պարբերաբար ելույթներ է ունեցել Հայաստանում: 1970թ. ստեղծել է «Կոմիտաս» երգեհոնային հիմնադրամը։ Բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների և գրավել պատվավոր տեղեր։ Նրա «Սրբերից սուրբը» և «Փուլենք» երգեհոնի համերգները «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել են բոլոր ժամանակների 50 լավագույն ձայնագրություններից մեկը։ Պարգևատրվել է շքանշաններով կարդինալ Աղաջանյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Հայաստանի նախագահի կողմից։ 1957թ. Փարիզում արժանացել է Հոգևոր երաժշտության 1-ին կոնգրեսի 1-ին մրցանակին։ 1983թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակին։ Մահացել է Բոստոնում: