
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԲԱՐՍԵՂ ԹՈՒՂԼԱՃՅԱՆ

1 ապրիլ, 1933 - 13 դեկտեմբեր, 2016
Փարս Թուղլաջի
Ծնվել է Ստամբուլում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական Նոր դպրոցում, ապա սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում։ Բարձրագույն ուսումն ստացել է ԱՄՆ-ում, 1955թ. ավարտելով Միչիգանի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը։ Նույն թվականից աշխատանքի է անցել Անկարայի զինվորական ակադեմիայում որպես անգլերենի և ֆրանսերենի դասախոս։ 1961թ. հրատարակել է «Անգլերեն-թուրքերեն ոճերի և ասույթների բառարան», որը մեծ ընդունելություն է գտել, արժանացել մի քանի տպագրության։ Կազմել է «Անգլերեն-լատիներեն-թուրքերեն բժշկական բառարանը»։ 1965թ. լույս է ընծայել «Անգլերեն-ֆրանսերեն-թուրքերեն իրավաբանական և տնտեսական բառարանը», որը պարունակում է 80 հազար բառ։ Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից հայերեն, ինչպես Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Գի դը Մոպասանի պատմվածքները։ Ստամբուլի հայ մամուլում («Ժամանակ», «Նոր լուր», «Արշավ» և այլն), տպագրել է վիպակներ պատմվածքներ։ Նրա պատմաբանասիրական հետաքրքրությունների մեջ կարևոր տեղ է գրավում «Օսմանյան ճարտարապետության արևմտականացման ժամանակաշրջանն ու Պալյան ընտանիքը» (1982թ.) ծավալուն աշխատությունը, որտեղ նա վեր է հանել ճարտարապետների մեծ ու հռչակված Պալյան գերդաստանի մի քանի սերնդի պատմությունը Օսմանյան կայսրության ճարտարապետական արվեստի զարգացման պատմության մեջ։ Բանասերի աշխատությունների մեջ հայկական իրականությանը վերաբերող գործերից մեկն էլ «Այվազովսկին Թուրքիայում» (1983թ.) գիրքն է, նույնպես թուրքերեն։ Նրա հայկական թեմաներով գործերից են նաև «Պոլսի Իշխանաց կղզիները պատմության ընթացքում» (1989թ.) և «Իսթանպուլի հայոց եկեղեցիները» (1991թ.) գրքերը՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն։ 1970-80-ական թվականներին իր բանասիրական հետաքրքրությունների համար քանիցս այցելել է Երևան։ Կապված է եղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ։ 1971-74թթ հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրական-ստուգաբանական բառարանը: Թուրքական մամուլում և գրականության մեջ տպագրվել է Փարս Թուղլաչի գրական անունով։ Մահացել է Ստամբուլում: